ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3-րդ ժամկետը

Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3-րդ ժամկետը
05.07.2025 | 14:37

Հայաստանի սահմանադրությունը ծնված օրվանից խնդիրներ է ունեցել։ Նախ՝ ընդունման, ապա՝ կիրառման առումներով։

Սահմանադրությունը 1995-ի հուլիսի 5-ին ընդունվեց, որպեսզի ամրագրի այդ պահին առկա ներիշխանական բալանսը և ամրապնդի գործող նախագահի դիրքերը։

Հետագայում Սահմանադրությունը փոխվեց երկու անգամ՝ 2005-ին և 2015-ին։ Այսինքն՝ 10 տարին մեկ Սահմանադրություն է փոխվել։

Բոլոր փոփոխություններն էլ ներքին պատվիրատու են ունեցել՝ օրվա իշխանությունը։ Մեկն ընդունել էր, որ պահի, մյուսը՝ որ հեռանա, երրորդը՝ որ գնա 3-րդ ժամկետի։

Տարբեր իրավիճակներում և տարբեր մոտիվացիոն նրբություններով են Սահմանադրությունն ընդունել ու փոխել ՀՀ երեք նախագահները։ Բայց դա եղել է ներքաղաքական օրակարգով և չի վիճարկել ՀՀ անկախության հռչակագիրը։

Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում փոխել Սահմանադրությունը, բայց դրան գնում է արտաքին ճնշման տակ՝ Ալիևի պահանջով։ Նա դա անում է, որպեսզի հրաժարվի ՀՀ անկախության հռչակագրից։ Նա դա անում է, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ գնա 3-րդ ժամկետի՝ նախապես բավարարելով նրանց նախապայմանները։

Բոլորիս խնդիրն է Նիկոլ Փաշինյանի 3-րդ ժամկետ գնալու ծրագիրը խափանելը։ Ու թեև գործող Սահմանադրությունը պատուհաս դարձավ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար (դա կանխատեսվել էր մեր կողմից մինչև դրա ընդունումը, և մենք պայքարում էինք դրա դեմ՝ նաև այսօրվա պատկերը թույլ չտալու համար), այդուհանդերձ, մարտավարական առումով պետք է Նիկոլին թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն, ինչն ավտոմատ նշանակելու է Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարում։

Այս Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց իշխանափոխությունից հետո։ Այն կփոխվի ներքին օրակարգով՝ ներքին հաղթանակից հետո։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ